Պաշտպան Ռուբեն Հովսեփյանը խզել է պայմանագիրը «Նոայի» հետ՝ երկկողմանի համաձայնությամբ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, ու հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: