Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ:
6-րդ տուրում իր անընդմեջ 5-րդ հաղթանակը տարավ Մարիա Գևորգյանը, ով իր ակտիվում ունի հինգ միավոր և կես միավորով է զիջում մրցաշարի առաջատար Մոնիկա Սոչկոյին (Լեհաստան)։
Կայացած 6-րդ տուրերից հետո Էլինա Դանիելյանը 4 միավոր ունի իր ակտիվում: Դանիելյանն այս տուրում իր առաջին պարտությունը կրեց մրցաշարում՝ զիջելով հենց Սոչկոյին։
Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ այս տուրում և նրանք 4,5-ական միավոր ունեն իրենց ակտիվում։ Հաղթանակներ տարան նաև Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը․ այժմ նրանք ունեն 3,5-ական միավոր։