Մադրիդի «Ատլետիկոն» համագործակցության պայմանագիր է ստորագրել Movistar Riders կիբերկազմակերպության հետ: Այսուհետ FIFA-ի ակումբի խաղացողները կխաղան Atleti eSports անվան ներքո: Atleti eSports- ի թիմային համազգեստին կտեղադրվեն Movistar Riders- ը և Atletico լոգոնները:
FIFA-ում Atleti eSports-ը կներկայացնեն Անդոնիի «Andoni» Պայո Մարտինը և Կիլիան «Zidane» Փեթ Օսորյոն: Նրանք ելույթ են ունենալու eLaLiga Santander FIFA 20 Ultimate Team նոր առաջնության ներքո, որտեղ կխաղարկվի 100,000 դոլար: