VBET Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 7-ին, «Արարատ Արմենիայի» դեմ կայանալիք «Փյունիկի» հանդիպումը հետաձգվել է, որպեսզի «Փյունիկ» ՖԱ-ն, ինչպես հարկն է կարողանա նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ցրվենա Զվեզդայի» հետ պատասխան խաղին:
Հայաստանի չեմպիոնը ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել Հայաստանի փոխչեպիոնին «արդար խաղի կանոններին հավատարիմ մնալու ու առողջ մրցակցությանը նպաստելու համար»:
«Ցրվենա Զվեզդա»-«Փյունիկ» խաղը կկայանա օգոստոսի 3-ին, իսկ պատասխան հանդիպումը օգոստոսի 9-ին։