«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին այս ամառ կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ինչպես հայտնում է Mirror-ը, 31-ամյա խաղացողին ձեռք բերելու համար պայքարում առաջատարը «Նոթինգհեմ Ֆորեսթն» է:
Ֆուտբոլիստի տրանսֆերի հավակնորդների թվում են նաև «Քարդիֆը», «Բարնլին» և «Էվերտոնը»: Նա տարբերակներ ունի նաև կարիերան MLS-ում շարունակելուն։
Աղբյուրը պնդում է, որ «Յուվենտուսը» մտադիր է ժամկետից շուտ խզել պայմանագիրը անգլիացի կիսապաշտպանի հետ, որը լրանում է հաջորդ տարի։
























































