«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կբանակցի մանկունիանցիների ղեկավարության հետ իր ապագայի շուրջ։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, երկուշաբթի օրը 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը պետք է մեկներ Մանչեսթեր։
Ռոնալդուն ընտանեկան պատճառներով բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային շրջագայությունը Թաիլանդ և Ավստրալիա:
Ինչպես հայտնում է Sky Sports News-ը, ակումբը չի փնտրում Ռոնալդուին փոխարինող և չի մտածում Կրիշտիանուին վաճառելու մասին:
Միաժամանակ Ռոնալդուն ինքը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», որպեսզի հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայում։
























































