«Մանչեսթեր Յունայթեդը» համալրել է «Զալցբուրգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի ծառայություններով հետաքրքրվող թիմերի ցանկը։
Ավստրիական ակումբը չի ցանկանում վաճառել 19-ամյա ֆուտբոլիստին այս ամառ 55 միլիոն ֆունտից պակաս գումարով, հայտնում է Daily Mail-ը:
Հարձակվողով հետաքրքրված ակումբների թվում են «Նյուքասլը», «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Նախորդ մրցաշրջանում Շեշկոն «Զալցբուրգի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը սլովենացի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
























































