«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Ես Գվարդիոլային հետևում եմ «Բարսելոնայում» նրա աշխատած ժամանակներից: Այդ պահին նրանց հակապրեսինգը ամենատպավորիչն էր աշխարհում։
Երբ երիտասարդ մարզիչ ես, փորձում ես դիտել այն թիմերի գրեթե բոլոր խաղերը, որոնք գլխավորում են ոլորտում լավագույնները, որպեսզի նոր բան սովորես:
«Մանչեսթեր Սիթին» այս պահին աշխարհի լավագույն թիմերից մեկն է»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հուլիսի 24-ին «Ման․Սիթին» ու «Բավարիան» ընկերական հանդիպում կանցկացնեն։
























































