«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը մեկնաբանել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ պայմանագիր ստորագրելը։
«Ակումբի սեփականատիրոջ որդին՝ Միլտիադիս Մարինակիսը, մեծ դեր խաղաց ինձ այս ակումբ բերելու գործում։ «Նոթինգհեմի» սեփականատերերը բանակցությունների հենց սկզբից շատ սիրալիր էին ինձ հետ, և ամեն անգամ, երբ մենք խոսում էինք, նրանք ցանկանում էին արագ կարգավորել գործարքը։ Ինձ դուր եկավ այս մոտեցումը։
Սա այն է, ինչ ցանկանում է յուրաքանչյուր խաղացող, որ սեփականատերը երազի տեսնել քեզ ակումբում և ցույց տա սեր և մտադրություն պայմանագիր կնքելու համար»,- Լինգարդի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշրջանում Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հուլիսի 1-ին ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ։
























































