«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն դարձել է Լոնդոնի «Արսենալի» խաղացող։ Այս մասին հաղորդում է «զինագործների» մամուլի ծառայությունը։
Զինչենկոյի խաղային համարը կորոշվի ավելի ուշ։ Transfermarkt պորտալը 25-ամյա պաշտպանի արժեքը գնահատում է 25 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Զինչենկոն «Ուֆայից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016-ի ամռանը։
























































