Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հերթական անգամ հայտարարել է, որ իր ֆուտբոլիստը դեմ չէ կրկին «Յուվենտուսի» կազմում հանդես գալուն:
«Իտալիան Պոլի համար հարազատ է. Նա ուրախ կլիներ վերադառնալ «Յուվենտուս», բայց տեսնենք, թե ինչ տեղի կունենա Եվրո-2020-ից հետո», — մեջբերում է Ռայոլային Goal-ը:
«Պոգբան ցանկանում է խաղալ ամենաբարձր մակարդակում: Բայց նա չի կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ նրանք գտնվում են բարդ իրավիճակում»:
Այս մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տարբեր վնասվածքների պատճառով խաղացել է ընդամենը 8 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ աչքի ընկնելով 2 գոլով: