«Միլանը» հետաքրքրվում է «Տոտենհեմի» պաշտպան Ջաֆեթ Տանգանգայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Միլանյան ակումբը ցանկանում է նաև վարձակալել լոնդոնցիների կիսապաշտպան Պապ Մատար Սարրին։
Հաղորդում է, որ կողմերը բանակցություններ են վարում, սակայն դեռ վերջնական համաձայնության չեն հասել։
23-ամյա Տանգանգան նախորդ մրցաշրջանում մասնակցել են 19 խաղի։ 19-ամյա Սարը, որը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Մեցում», մասնակցել է 34 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։
























































