«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի նորեկ Դարվին Նունեսի պոկերը «ՌԲ Լայպցիգի» դեմ ընկերական խաղում.
«Երբ Սալահը թույլ տվեց Դարվինին իրացնել 11 մետրանոցը, ուրուգվայցին բացեց Պանդորայի արկղը: Դա զարմանալի գիշեր էր նրա համար։ Սովորաբար մենք կարծում ենք, որ եթե խաղացողի համար շատ գումար ես վճարում, ուրեմն նա ճնշում կամ նման բան չի զգում։ Բայց ֆուտբոլիստները սովորական մարդիկ են, և գնդակի առաջին հպումը կարող է կատարյալ չլինել:
Այն, որ նա չորս գոլ է խփել, լավագույն միջոցն է բոլոր և քննադատներին լռեցնելու համար։ Նա տարբերվում է այն հարձակվողներից, որոնք մենք ունցել ենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում SkySports-ը։
























































