«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը համալրել է անգլիական Պրեմիեր-լիգան ներկայացնող «Նոթինգեմ Ֆորեսթ» ակումբի շարքերը։ Այս մաին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լինգարդն իր նոր թիմի կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։ Կիսապաշտպանը «Նոթինգեմ Ֆորեսթին» միացել է ազատ խաղացողի կարգավիճակում։ Ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անգլիացի ֆուտբոլիստի աշխատավարձը «Նոթինգեմ Ֆորեսթում» կկազմի շաբաթական 230 հազար եվրո։
























































