Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում լեհական «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր դանիական «Բրոնդբիին»։
28-րդ րոպեից տանտերերը պարտվում էին 1-0 հաշվով, բայց խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ կարողացան հավասարեցնել հաշիվը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը «Պոգոնի» պահեստայինների նստարանին էր և դաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին՝ մասնակցելով գոլային գրոհին:
Պատասխան խաղը հուլիսի 28-ին է: