«Չելսին» մոտ է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի գումարը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Նշվում է, որ գործարքը մոտ է ավարտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև իսպանական «Բարսելոնան»։
Նախորդ մրցաշրջանում Կունդեն «Սևիլիայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Ֆրանսիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Հուլիսի 24-ի «Չելսին» ընկերական խաղում կհանդիպի «Արսենալի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Արսենալի» հաղթանակը գնահատում է 2,65 գործակցով, ոչ-ոքին՝ 3,60, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 2,25։
























































