«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ներկայացրել է իր թիմի նպատակները Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանում։
«Իմ նպատակն է փորձել մրցունակ լինել:
Ցանկանում եմ, որ մյուս թիմերը «Տոտենհեմի» դեմ խաղերում մի փոքր անհանգստանան»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Մասնագետը նաև նշել է, որ լոնդոնյան թիմը պետք է ամուր հիմքեր ստեղծի ապագայի համար՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում տիտղոսների համար պայքարելու համար։
























































