«Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ հաջող է սկսել իր մինչմրցաշրջանային շրջագայությունը:
Նոր մարզչի գլխավորությամբ երեք ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է երեքում էլ՝ ընդհանուր 11։2 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցներն էին «Լիվերպուլը» (4:0) և «Մելբուրն Վիկտորին» (4:1), իսկ այսօր թիմը հաղթեց «Քրիսթալ Փելասին» (3:1):
Նշենք, որ հարձակվող Անտոնի Մարսիալը բոլոր երեք ընկերական խաղերում էլ գոլերի հեղինակ է դարձել։ Այսօրվա խաղում նա նաև գոլային փոխանցում կատարեց Ջեյդոն Սանչոյին։
























































