«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն այսօր կարող է դառնալ «Արսենալի» ֆուտբոլիստ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է երեկոյան բուժզննում անցնել «զինագործների» ճամբարում ու ստորագրել պայմանագիրը։
Գործարքի գումարը պետք է կազմի 40 մլն եվրո։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը ցանկանում է Զինչենկոյի փոխարեն տեսնել «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելային, ում համար «ճայերը» ցանկանում են 60 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Զինչենկոն արդեն աշխատել է Միկել Արտետայի հետ, երբ իսպանացին «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր:
























































