«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոյին: Այս մասին հայտնում է TMW-ն:
հաղորդվում է, որ պատճառը Պոլ Պոգբայի տեղափոխությունն է թուրինյան ակումբ։ Այժմ «ծեր սինյորան» պատրաստ է ֆուտբոլիստի համար նստել «զինագործների» հետ բանակցային սեղանի շուրջ։
Արթուրի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։
























































