Լոնդոնի «Արսենալն» այսօր ընկերական խաղ է անցկացրել «Նյուրնբերգի» հետ և 5-3 հաշվով հաղթանակ տարել։ Հանդիպումը կայացել է Գերմանիայում։
Անգլիական թիմի կազմում իր նորամուտն է նշել բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը և այն նշանավորել խփած երկու գոլերով։
Ժեզուսը փոխարինման է մտել երկրորդ կեսի մեկնարկու և արդեն 47-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ բրազիլացին հեղինակել է արդեն 75-րդ րոպեին և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
«Արսենալի» կազմում գոլ է հեղինակել նաև Մոհամեդ Էլնենին։ Եվս երկու գոլ «Նյուրնբերգի» դարպասում հայտնվել է ինքնագոլի արդյունքում։
























































