ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Թայլեր Ադամսը «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվեց «Լիդս Յունայթեդ»։ Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի կայքը։
ESPN-ի հաղորդմամբ՝ գործարքի արժեքը կազմել է 17 մլն եվրո, իսկ բոնուսներով կհասնի մինչև 23 մլն եվրոյի։ Ադամսը 5 տարվա պայմանագիր է կնքել։
«ՌԲ Լայպցիգի» կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 101 խաղ, խփել 2 գոլ ու դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ադամսը գերմանական ակումբ էր տեղափոխվել 2019-ին «Նյու-Յորք Ռեդ Բուլզից»։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 19 խաղի, խփել 1 գոլ։
























































