26-ամյա չեխ ֆուտբոլիստուհի Կատերինա Սվիտկովան տեղափոխվել է «Չելսի»։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Լոնդոնցիների կազմում Սվիտկովան հանդես կգա 13 համարի մարզաշապիկով։
Կիսապաշտպանը 2020 թվականից հանդես է եկել «Վեսթ Հեմի» կազմում, մասնակցել է 34 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։
2015-ից 2020 թվականներին Սվիտկովան 4 անգամ ճանաչվել է Չեխիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստուհի։
Միջազգային մակարդակում ֆուտբոլիստուհին 31 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 17 գոլի հեղինակ։
























































