«Սևիլիայի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Էնցո Մարեսկան համալրել է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը։
Անգլիական ակումբը հայտարարել է, որ 42-ամյա իտալացին համալրել է Խոսեպ Գվարդիոլայի մարզչական շտաբը։
Մարեսկան 2020/21 մրցաշրջանում մարզել է «Մանչեսթեր Սիթիի» մինչև 23 տարեկանների թիմը, որը նրա գլխավորությամբ հաղթել էր Անգլիայի երիտասարդական առաջնությունը։
Անգլիայի չեմպիոնը նաև հայտարարել է, որ Ռոդոլֆո Բորելը, ով ակումբի համակարգում է արդեն 8 տարի, կզբաղեցնի Գվարդիոլայի օգնականի պաշտոնը վերջերս հեռացած Խուանմա Լիլյոյի փոխարեն։
























































