«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը վճռականորեն խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին․
«Ռոնալդուի հետ կապված իրավիճակում միակ կարևոր հանգամանքն նա է, որ այն պետք է ավարտվի շատ վճռական ու արագ։ Այն չպետք է դառնա սագա, որը գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին կշեղի աշխատանքից հաջորդ երկու ամիսների ընթացքում»,- գրել է Նևիլը Թվիթերի իր էջում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ՄՅՈՒ-ից և արդեն նույնիսկ բաց է թողել թիմի մարզումը։
Նշվում է՝ պորտուգալացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է իտալական «Ռոման»։
























































