«Լեսթերը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Շարլ դե Կետելարին:
Այդ մասին գրում է բրիտանական 90min-ը։
Աղբյուրը նշում է, որ «Լեսթերը» մի քանի ամիս հետևում է խաղացողին։ Նշենք, որ բացի «աղվեսներից» խաղացողին հրավիրելու հարցը դիտարկում են «Միլանը» և «Լիդսը»։
Նշվում է, որ «Բրյուգեն» խաղացողի համար կպահանջի մոտ 40 միլիոն եվրո։ Սակայն ակումբները կարող են պայմանավորվել նաև 30 մլն եվրո գումարի շուրջ։