«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 33-ամյա իրանցի եզրային հարձակվող Միլադ Ջահանին: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ջահանին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես իրանական թիմերում՝ «Մողավեմաթում», «Սանաթ Սարիում», «Մեշ Քերմանում», «Գոսթարեշում», «Խունեհում», «Սանաթ Նավթում» և «Զոբահանում»:
Իրանցի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Սեպահանը», որի կազմում նա այս տարի մասնակցել է Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումներին:
Նշվում է, որ Ջահանին «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։
























































