Այսօր Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղի շրջանակում մրցեց Ճապոնիայի ընտրանու հետ։
Հանդիպումը կայացավ Տոկիոյում և ավարտվեց հարավամերիկյան թիմի հաղթանակով։ Միակ գնդակն իր ակտիվում գրանցեց Նեյմարը, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը։
Այսպիսով, ազգային հավաքականի կազմում անցկացրած 119 խաղում հարձակվողը խփել է 74 գոլ։ Նեյմարը ազգային թիմում խաղում է 2010 թվականից։
Նշենք, որ Բրազիլիայի հավաքականում գոլերի քանակով ռեկորդը պատկանում է լեգենդար հարձակվող Պելեին։ Նախկին հարձակվողը 92 խաղում դարձել է 77 գոլի հեղինակ։ Պելեն ազգային հավաքականում խաղացել է 1957-1971 թվականներին։