Metaratings-ի փոխանցմամբ՝ «Ռոստով» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ստեփան Հովաննիսյանի ծառայություններով։
Ակումբները դեռ բանակցությունների մեջ չեն մտել, սակայն ռոստովցիներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Ֆուտբոլիստի գործակալն ավելի վաղ նույն Metaratings-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հովհաննիսյանը երեք առաջարկ ունի Ռուսաստանի Պրեմիեր լիգայից, տարբերակներ կան նաև իսպանական Լա լիգայում։
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը ՖԱԼ-ի ներկայացուցիչ «Սպարտակ-2»-ի կազմում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 550 հազար եվրո։