Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Ազգերի լիգայի երկրորդ տուրում Շվեյցարիայի նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակից հետո (4:0) մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը, ով դուբլի հեղինակ դարձավ։
«Կրկնեմ, որ նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Էլ ի՞նչ ասեմ։ Կարծում եմ՝ ամեն ինչ արդեն ասված է»,- մարզչի խոսքերն է մեջբերում Record-ը։
Մարզիչն ամփոփեց նաև հանդիպումը. «Առաջին տասը րոպեներին մենք դժվարությամբ էինք մտնում խաղի մեջ: Չկարողացանք գնդակը որսալ, շվեյցարացիները մեծ ճնշում գործադրեցին։ Բայց հենց գտանք մեր խաղը, անմիջապես սկսեցինք տիրել գնդակին։ Շվեյցարացիները հոգնեցին, և մենք հիանալի խաղացինք հարձակման գծում, գնդակի համար պայքարում և պրեսինգում»,- մեջբերում է Սանտուշին SRF-ը։
Պորտուգալիան վաստակել է 4 միավոր և Չեխիայի հետ 2-րդ խմբում 1-2-րդն է։ Իսպանիան 3-րդ տեղում է (2 միավոր), Շվեյցարիան՝ 4-րդ (0):
Հաջորդ խաղում Պորտուգալիան հունիսի 9-ին կմրցի Չեխիայի հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ Չեխիայի հավաքականի հաղթանակը՝ 9,00։