Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեյցարիայի դեմ խաղում երկու գոլի հեղինակ է դարձել։
Հանդիպումն անցկացվել է Լիսաբոնում և ավարտվել 4։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Այսպիսով, Ռոնալդուն թարմացրել է ազգային հավաքականների շրջանում գոլերի քանակով սեփական ռեկորդը։ Այժմ նա ունի 117 խփած գոլ. ինչպես նախկինում, սա աշխարհի լավագույն արդյունքն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դայեին (109), ում ցուցանիշը Ռոնալդուն գերազանցել է 2021 թվականի սեպտեմբերին։
Պորտուգալիան վաստակել է 4 միավոր և Չեխիայի հետ 2-րդ խմբում 1-2-րդն է։ Իսպանիան 3-րդ տեղում է (2 միավոր), Շվեյցարիան՝ 4-րդ (0):
Հաջորդ խաղում Պորտուգալիան հունիսի 9-ին կմրցի Չեխիայի հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ Չեխիայի հավաքականի հաղթանակը՝ 9,00։