Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Ազգերի լիգայի շրջանակներում Գերմանիայի դեմ հանդիպման մասին (1:1).
«Մենք մի փոքր վախ ունեինք, երբ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Ես ուրախ եմ թիմի համար: Դժվար հանդիպում էր մեծ թիմի դեմ: Մենք պետք է մտածենք մեր երիտասարդ խաղացողների մասին: Մենք ունենք լավ երիտասարդ խաղացողներ, հուսով ենք, որ նրանք կաճեն»,- Մանչինիի խոսքերը մեջբերում է Mancini Rai Sport-ը։