Ազգերի Լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբում Իտալիան հանդիպեց Գերմանիային։
Առաջին կեսում կողմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը։ 70-րդ րոպեին իտալացիներին առաջ մղեց Լորենցո Պելեգրինին։ Երեք րոպե անց Յոզուա Կիմիխը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հետագայում նոր գոլեր չգրանցեցին։
Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Հունգարիան 1-0 հաշվով առավելության էր հասել Անգլիայի նկատմամբ։