Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար խաղացող Ռոբերտո Կառլոսը կարծում է, որ Մեքսիկայի հավաքականը կարող է զարմացնել ողջ աշխարհին։
2002 թվականին աշխարհի չեմպիոն դարձած բրազիլացին մեքսիկացիներին դիմել է հետևյալ խոսքերով.
«Պետք է հավատալ, որ կարող եք հեռուն գնալ։ Բրազիլիայում մենք միշտ հավատում ենք մրցաշարում մեր թիմի հաղթանակին, անկախ նրանից, թե ով է ֆավորիտը։ Կարծում եմ, որ Մեքսիկան կարող է գոնե կիսաեզրափակիչ դուրս գալ, եթե ֆուտբոլիստները դրան հավատան:
Մեքսիկայի հավաքականը գլխավորում է հիանալի մարզիչ՝ լուրջ փորձով։ Այս թիմն ունի պարկեշտ խաղացողներ, բայց նրանք պետք է հավատան իրենց ուժերին: Սա շատ կարևոր է ֆուտբոլում, դրա մասին ոչ մի գաղտնիք չկա»,- Կառլոսի խոսքերն է փոխանցում Bolavip-ը:
Մեքսիկան Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում կխաղա Արգենտինայի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականների հետ նույն խմբում։ Մեքսիկացիների գլխավոր մարզիչն է Խերարդո Մարտինոն։