Ազգերի լիգայի B և C դիվիզիոններում այսօր կայացան մի շարք հանդիպումներ։
B դիվիզիոն
⚽ Նորվեգիայի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Սերբիայի ընտրանուն․ սկանդինավյան թիմի կազմում աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը։
⚽ Շվեդիայի հավաքականը արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց Սլովենիային․ առաջին գնդակն իր ակտիվում գրանցեց Էմիլ Ֆորսբերգը (11մ), իսկ երկրորդը՝ Դեյան Կուլուշևսկին։
Հունիսի 5-ին Շվեդիան կընդունի Նորվեգիային, իսկ Սերբիան տնային հանդիպում կանցկացնի Սլովենիայի հետ։
⚽ Իսլանդիան արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Իսրայելի հետ՝ 2-2։
C դիվիզիոն
⚽ Հունաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ուժեղ գտնվեց Հյուսիսային Իռլանդիայից՝ 1-0։