Ճապոնիայի ընտրանին ընկերական խաղում հաղթել է Պարագվայի ազգային հավաքականին։ Հինգշաբթի օրը Սապորոյում կայացած հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով։
Հաղթողների կազմում գոլերը խփեցին Տակումա Ասանոն, Դաիչի Կամադան, Կաորու Միտոման և Աո Տանական, իսկ պարագվայցիների կազմում աչքի ընկավ Դերլիս Գոնսալեսը։ Ճապոնիայի հավաքականը նվաճել է ԱԱ-2022-ի ուղեգիր, իսկ Պարագվայի հավաքականը՝ ոչ։
Սեուլում կայացավ ընկերական հանդիպում, որում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները ջախջախիչ հաղթանակ տարան Հարավային Կորեայի ընտրանու նկատմամբ (5:1):
7-րդ րոպեին Ռիչարլիսոնը բացեց խաղի հաշիվը, իսկ 31-րդ րոպեին Հվանգ Վե Չոն հավասարեցրեց հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը 11 մետրանոցի իրավունք են ստացել, որը իրացրել է Նեյմարը։ 57-րդ րոպեին Նեյմարը դուբլ ձևակերպեց՝ կրկին աչքի ընկնելով 11 մետրանոցից։ 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆելիպե Կոուտինյոն, իսկ Գաբրիել Ժեզուսը գրանցեց խաղի վերջնական արդյունքը՝ 5-1:
Հունիսի 6-ին ճապոնացիներն ընկերական խաղ կանցկացնեն Բրազիլիայի հետ, պարագվայցիները հունիսի 10-ին կհանդիպեն Հարավային Կորեայի հետ։
ԱՄՆ-ի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Մարոկկոյին․ գոլերով աչքի ընկան Արոնսոնը, Վեան և Վրայթը (11մ)։