«Ֆինալիսիմայում» Արգենտինայի հավաքականին 0-3 հաշվով պարտվելուց հետո իր տպավորություններով է կիսվել Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին։
«Գիտեինք, որ դժվար հանդիպում է սպասվում։ Հույս ունեմ, որ Իտալիան այս դժվար պահին կկանգնի իր ազգային հավաքականի կողքին և կգոտեպնդի ֆուտբոլիստներին»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ արգենտինացիների կազմում գոլի հեղինակ էին դարձել Լաուտարո Մարտինեսը, Անխել Դի Մարիան և Պաուլո Դիբալան, իսկ Իտալիայի հավաքականի համար սա վերջին հինգ տարում ամենախոշոր պարտությունն էր։