Ազգերի Լիգայում մեկնարկեց 2022/23 մրցաշրջանը։
Մեկնարկային խաղում մրցեցին A դիվիզիոնում ընդգրկված Լեհաստանը և Ուելսը։ Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ 52-րդ րոպեին Ջոնաթան Վիլյամսը առաջ մղեց Ուելսին։
72-րդ րոպեին Յակուբ Կամինսկին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Կառոլ Սվիդերսկին կամային հաղթանակ պարգևեց Լեհաստանին։
Հիշեցնենք, որ լեհերի և ուելսցիների հետ չորրորդ խմբում են ընդգրկված նաև Բելգիայի և Նիդեռլանդների հավաքականները։