Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արգենտինացիների դեմ խաղից առաջ համեմատական է տարել Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի միջև։
«Ես հնարավորություն եմ ունեցել մի քանի տարի Իտալիայում հետևելու Մարադոնայի խաղին։ Կարծում եմ, որ Մեսսիի ցուցադրած խաղը նման է Մարադոնայի խաղին։
Մեսսին պատմության լավագույն խաղացողներից մեկն է։ Ավարտված մրցաշրջանում նա այնքան էլ շատ գոլ չխփեց, բայց հավանաբար դա պայմանավորված էր նրանով, որ Լեոն ակումբ էր փոխել։
Երբեմն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանաս հարմարվել նոր պայմաններին։ Առաջիկա խաղում պետք է ուշադիր լինենք Մեսսիի նկատմամբ, քանի որ նա կարող է մեկ վայրկյանում վճռել խաղի ելքը»,- նշել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Իտալիայի և Արգենտինայի միջև կայանալիք «Ֆինալիսիման» մեկնարկելու է այսօր երեկոյան՝ ժամը 22։45-ին։