«Փյունիկի» փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը Armenian Football Group-ի (AFG) հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել ակումբում տիրող իրավիճակի մասին։
«Ակումբում կոնֆլիկտներ չկան։ Ես երեկ երեկոյան եմ վերադարձել Հայաստան։ Այսօր եղել եմ ակումբում։ Սերժ Դեբլեն հեռացել է, սակայ չեմ կարող ասել՝ որտեղ է շարունակելու կարիերան։
Դեբլեն իր անձնական որոշմամբ է ցանկացել հեռանալ։ Մարզչական շտաբն այս պահին արձակուրդում է, սակայն սելեկցիոն բաժինն աշխատում է։ Դեբլեի փոխարեն այլ հարձակվող ենք փնտրում։ Մեզ գոլ խփող հարձակվող է պետք»,- նշել է Տարխանովը։