Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կիսվել է Իտալիայի հավաքականի դեմ խաղից իր սպասելիքներով։
«Երբ ես ֆուտբոլիստ էի, հաճույք էի ստանում նման մարզադաշտերում նման մրցակիցների դեմ խաղալուց։ Հունիսի 1-ին ևս մեկ նման խաղ է լինելու։ Իհարկե, մենք կնախընտրեինք ավելի հաճախ հանդիպել եվրոպական ուժեղ թիմերի հետ։ Տարօրինակ է, որ դա տեղի չի ունենում:
Երբ խաղում ես Արգենտինայի մարզաշապիկով, յուրաքանչյուր հանդիպում կարևոր է: Դե, եթե նաև կա գավաթ նվաճելու հնարավորություն, ապա դա ավելի լավ է»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Իտալիան որպես Եվրո-2020-ի հաղթող կխաղա Ամերիկայի գավաթի հաղթողի՝ Արգենտինայի հետ։ Հանդիպումը, որը կոչվում է «Ֆինալիսիմա», կանցկացվի «Ուեմբլի» մարզադաշտում հունիսի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ-ոքին՝ 3,15, իսկ Արգենտինայի հավաքականի հաղթանակը՝ 2,40։