Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կիսվել է Իտալիայի հավաքականի դեմ խաղի սպասելիքներով։
«Բրազիլիայում Ամերիկայի գավաթի եզրափակիչում խաղալը եզակի փորձ էր: Եզակի դեպք է նաև Անգլիայում նոր եզրափակիչը. իհարկե, մրցակիցը բրազիլացիներից թույլ չէ։ Նրանք Եվրոպայի վերջին առաջնության հաղթողներն են։ Մեզ հիանալի հանդիպում է սպասվում։ Անգլիայում շատ արգենտինացիներ են ապրում, ուստի մեզ համար դա առանձնահատուկ պայքար է:
Իտալիայի հավաքականը շատ բարդ մրցակից է։ Նա հիանալի խաղ ցուցադրեց հաղթական Եվրո-2020-ում։ Իտալացիների բախտը չբերեց Աշխարհի առաջնության ընտրական փուլում, բայց եթե նրանք հասնեին Քաթարի մրցաշար, ապա կհայտնվեին գլխավոր ֆավորիտների թվում։ Հիանալի թիմ՝ հիանալի խաղացողներով»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Իտալիան որպես Եվրո-2020-ի հաղթող կխաղա Ամերիկայի գավաթի հաղթողի՝ Արգենտինայի հետ։ Հանդիպումը, որը կոչվում է «Ֆինալիսիմա», կանցկացվի «Ուեմբլի» մարզադաշտում հունիսի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ-ոքին՝ 3,15, իսկ Արգենտինայի հավաքականի հաղթանակը՝ 2,40։