Կասաբլանկայում (Մարոկկո) տեղի ունեցավ CAF Չեմպիոնների լիգայի (Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիա) եզրափակիչ հանդիպումը, որում Մարոկկոյի «Վիդադ» ակումբը 2:0 հաշվով հաղթեց Եգիպտոսի «Ալ-Ահլիին»։
Մարոկկոյի ակումբի համար այս հաղթանակը 3-րդն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։
Նախկինում թիմը հաղթել էր 1992 և 2017 թվականներին։
«Ալ-Ահլին» Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն էր։ Եգիպտոսի ակումբը նվաճել է գավաթը վերջին երկու տարիներին։ «Ալ-Ահլին» մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է (10 գավաթ):