«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն լավագույն կարծիքը չունի Ազգերի լիգայի՝ ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող եվրոպական մրցաշարի մասին։
«Եվս երկու շաբաթը շատ երկար է: Ես իսկապես անհամբեր չեմ սպասում այս հանդիպումներին, քանի որ այս մրցաշարը նշանակություն չունի:
Իրականում դրանք ընկերական հանդիպումներ են։ Բոլորը երկար ու դժվարին մրցաշրջան անցկացրին, բայց դժգոհելն անիմաստ է։
Որպես խաղացողներ, մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ, նույնիսկ եթե ցանկանայինք մի փոքր հանգստանալ: Այնպես որ, մենք կկատարենք մեր աշխատանքը խաղադաշտում»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Het Laatste Nieuws-ը։