Իտալիայում կայացել է Ա Սերիայում հանդես գալու իրավունքի համար անցումային պատասխան հանդիպումը, որում «Մոնցան» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2։0 հաշվով (հիմնական ժամանակ՝ 2-3) հաղթեց «Պիզային»։
Մինչ այս դիմակայությունը «Մոնցան» և «Պիզան» անցել են փլեյ-օֆֆի մեկակական փուլ՝ Բ Սերիայում զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 3-րդ տեղերը։ Նրանց առաջին հանդիպումը որակավորման եզրափակչում ավարտվեց «Մոնցայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով:
Այսպիսով, «Մոնցան» երկխաղյա դիմակայությունում 6։4 հաշվով հաղթեց «Պիզային» ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Սերիա Ա։
«Մոնցան» երբեք չի խաղացել Իտալիայի առաջնության էլիտար դիվիզիոնում։ Նրա ամենաբարձր նվաճումը Բ Սերիայում 3-րդ տեղն է 1955/56 և 2020/21 մրցաշրջաններում։ Նշենք, որ ակումբի նախագահը Իտալիայի նախկին վարչապետ և «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին է։
























































