Դանիական «Վեյլեի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը տևական ժամանակից հետո հրավիրվել է Հայաստանի հավաքական, խոսել է իր զգացողությունների մասին։
«Երջանիկ եմ, որ կրկին արժանացել եմ հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը։ Ինձ համար շատ մեծ բան է նշանակում հավաքականի մարզաշապիկը կրելը։
Լատվիայում և Կիպրոսում հանդես գալու ընթացքում շատ խաղաժամանակ չէի ստանում, այդ պատճառով հավաքական չէի հրավիրվում։ Շատ կարևոր էր գտնել այնպիսի թիմ, որտեղ կստանայի բավարար խաղաժամանակ։
Իհարկե, Ազգերի Լիգայի B դիվիզիոնում շատ ավելի ուժեզ մրցակիցներ են խաղալու։ Մենք ֆավորիտ չենք, բայց ես վստահ եմ, որ բոլորի հետ կարող ենք մրցակցել»,- Բաբայանի խոսքերն է մեջբերում bold.dk-ը։