Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ՉԼ-ի եզրափակիչից խոսքով դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին։
«Ներողություն եմ խնդրում «Լիվերպուլի» երկրպագուներից։ Ցավում եմ, որ նրանց հետ այդպիսի դեպք է պատահել։ Հուսով եմ՝ բոլորը ողջ և առողջ վերադարձել են իրենց տուն»,- այս մասին բելգիացի դարպասապահը գրել է իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղից առաջ ֆրանսիացի ոստիկանները արգելել էին «Լիվերպուլի» մի շարք երկրպագուների՝ մուտք գործել խաղադաշտ՝ վերջիններիս նկատմամբ կիրառելով արցունքաբեր գազ։
Ըստ տեղեկությունների՝ երկրպագուները փորձել են խաղադաշտ մտնել առանց տոմսերի։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ նշված երկրպագուների տոմսերի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել։