Հոլանդացի մասնագետ Մարկ վան Բոմելը նոր աշխատավայր ունի։
45-ամյա մասնագետը նշանակվել է բելգիական «Անտվերպենի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Կողմերի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր։ Հիշեցնենք, որ վան Բոմելի վերջին աշխատավայրը գերմանական «Վոլֆսբուրգն» էր, որտեղից վերջինս հեռացվել էր ապրիլին։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մարկ վան Բոմելը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Միլանը», «Բավարիան» և «Բարսելոնան»։