ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը դժվարացել է պատասխանել ռուսական ակումբների՝ եվրոպական մրցաշար վերադառնալու մասին հարցին։
«Բոլորս թերագնահատում էինք իրավիճակը նախորդ ամիսներին, հետագա իրադարձությունների մասին ոչ ոք չէր կարող կռահել։ Եվ երբ այն սկսվեց, մենք բոլորս մտածեցինք, որ դա կարող է տևել մի քանի շաբաթ: Ուստի հիմա շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի հետո։ Առայժմ ոչինչ ասել չի կարելի։
Վստահ չեմ, որ ռուսական ակումբները կրկին կկարողանան խաղալ եվրագավաթներում, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ուկրաինական ակումբները կարողանան խաղալ իրենց մրցաշարերում։
Սա արդեն մի քանի անգամ ասել եմ, շատ եմ ցավում ուկրաինացի և ռուս բոլոր մարզիկների համար»,- ասել է Չեֆերինը Sky Sport-ին տված հարցազրույցում։