«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր վերաբերմունքն է արտահայտել Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտիի նկատմամբ։
«Իմ անգլերենը բավականաչափ լավ չէ, որպեսզի բառեր գտնեմ նրան նկարագրելու համար, բայց ինձ համար Կառլոն, անկասկած, աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկն է և հաջողության հասնելու վառ օրինակ: Հիանալի տղա է»,- ասել է Կլոպը Չեմպիոնների լիգայի եզրափակչին ընդառաջ մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ միշտ լավ հարաբերություններ է ունեցել «Ռեալի» մարզչի հետ։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Փարիզում: